Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ռուսները զայրացել են

Ռուսները զայրացել են
15.05.2015 | 00:31

Ոչ պաշտոնական մակարդակով Ռուսաստանը փորձում է Հայաստանին ինչ-որ բան հասկացնել: Այս գործն ստանձնել է ռուսական ոչ պաշտոնական լրահոսը, որը վերջին շրջանում քննադատական հոդվածաշարեր է տպագրում, ջանալով կարծիք ձևավորել, թե հայաստանյան նոր սերունդը խիստ արևմտամետ է: Մեղադրանքն ուղղված է առաջին հերթին ռուսներին, քանի որ Հայաստանում ռուսական կառույցները վատ են աշխատում և ԱՄՆ-ի հետ «պայքարում» տանուլ են տալիս: Ավելին, նրանք բացահայտ մեղադրում են հայաստանյան ՀԿ-ներին «գրանտակեր» լինելու մեջ, որոնք շատ ակտիվ ԱՄՆ-ի փողերով են աշխատում: Ռուսները նաև վստահեցնում են, որ Արևմուտքը լուրջ ֆինանսական հոսքեր է ուղղում Հայաստան, որպեսզի մեծացնի իր ներգրավվածությունը և թուլացնի ռուսական ազդեցությունը:
Մեր տեղեկություններով, առաջիկայում ռուսները, ամենայն հավանականությամբ, Հայաստանի իշխանությունների առջև լուրջ հարց են դնելու` այնպես անել, որ ԱՄՆ-ն այլևս չֆինանսավորի տեղի կառույցները: Ի դեպ, այս համատեքստում հիշարժան է ոչ վաղ անցյալում ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի բուռն արձագանք ստացած դիտարկումը: «Վստահ եմ, որ Ռուսաստանը պետք է ավելի ակտիվորեն հայտարարի Հայաստանի տեղեկատվական դաշտում իր ներկայության մասին: Այս հարցում որևէ կասկած չկա: Սակայն պետք է նաև այլ մեթոդներով չեզոքացնել Հայաստանում գործող այն հասարակական կազմակերպությունները, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերություններում: Ռուսաստանում, օրինակ, օրենք է ընդունվել, որը շատ հստակ կարգավորում է ՀԿ-ների գործունեությունը»,- ասել էր դեսպանը: Փաստորեն, ռուսները վերստին հաստատում են իրենց այս մտադրությունը, այս անգամ արդեն՝ հստակ գործողություններով:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1096

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ